
Երեւանյան լեփ-լեցուն դահլիճում երկօրյա մենահամերգներից
անմիջապես հետո Արմենչիկը հյուրընկալվեց մեր խմբագրությունում: Ներս
մտնելուն պես, ինչպես բնորոշում են նրան շատերը, «ջիգյարով» երգիչը ձեռքը
դրեց մեր խմբագրության չամուսնացած բոլոր աշխատակիցների գլխին` մաղթելով.
«Տարոսը Ձեզ»… Կարդա, որ տարոսը քեզ էլ բաժին հասնի
Ակնհայտ էր. Արմեչիկի աչքերը երջանկությունից փայլում էին առավել, քան երբեւէ:
- Սկսենք նրանից, թե ե՞րբ Արմենչիկը սիրահարվեց եւ հասկացավ, որ ինչ-որ մեկի անունը ուժեղ բաբախյուն է առաջացնում իր սրտում:
- Ես եւ կինս` Լուսինե Մանուկյանը, ծանոթացել ենք անցած տարի
դեկտեմբերի 21-ին Մոսկվայում: Նա արդեն տասնյոթ տարի էր` բնակվում էր
այնտեղ: Ծնողները երեւանցի են: Հենց սկզբից շեշտեմ, որ հարսնացուս ռուս
չէ. բոլորը կարծում են, թե կինս այլազգի է, բայց այդպես չէ: Երբ մեկնել էի
Մոսկվա համերգի, նա համերգի նախաձեռնողներին օգնում էր կազմակերպչական
գործերում: Մեր առաջին ծանոթությունը հենց այդտեղ էլ կայացավ եւ, ինչպես
...
Читать дальше »